ԻԻՀ պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իրանի Հեղափոխական գվարդիայի ռազմականացված կազմավորումները հրթիռները պահելու համար նախատեսված ստորգետնյա օբյեկտ են բացել։
Գվարդիայի հրամանատար, գեներալ Հոսեյն Սալյամիի զեկույցում նշված է, որ թեւավոր եւ բալիստիկ հրթիռներն հզորացնում են երկրի պաշտպանունակությունն ու ռազմական ներուժը։
Հեռուստառեպորտաժում ցուցադրվել են ստորգետնյա միջանցք հիշեցնող փակ տարածքում պահվող բազմաթիվ հրթիռների կադրեր, սակայն պարզ չէ վայրը եւ հրթիռների քանակը։
2011-ից Իրանը հպարտանում է երկրով մեկ սփռված ստորգետնյա օբյեկտներով:
Միաժամանակ Իրանը պնդում է, որ իր սպառազինությունում կան մինչեւ 2000 կիլոմետր թիրախին հասնելու հնարավորություն ունեցող հրթիռներ՝ ակնարկելով, որ իր հասանելիության շրջանակում է Մերձավոր Արեւլքի մեծ մասը, այդ թվում՝ Իսրայելը։