ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան հրաժարվել են ճանաչել Սիրիայում կայանալիք ընտրությունների օրինակարգությունը:
Վերոնշյալ արեւմտյան առաջատար երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Սիրիայի ընտրությունների արդյունքները չեն ճանաչելու, քանի որ դրանք թափանցիկ չեն եւ հակաժողովրդավարական են: Վերոնշյալ հայտարարությունը զետեղվել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:
Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները տեւական ռազմական գործողությունների եւ սիրիացի ժողովրդի շրջանում բազմաթիվ զոհերի համար մեղադրում են Սիրիայի նախագահ Ասադին՝ վերջինիս կոչ անելով քաղաքական այդ գործընթացն այնպես կազմակերպել, որ առաջադրվել ցանկացող Սիրիայի քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին ապահովի իշխանության խաղաղ փոխանցումը: