Արցախի պետեկամուտների կոմիտեն հայտնել է, որ 5-օրյա ժամկետով հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որի համաձայն՝ ընդհանուր առմամբ 196 միլիոն 904 հազար դրամի չափով հարկային պարտավորություններից ու պարտադիր այլ վճարներից կազատվեն արցախցի շուրջ 520 առեւտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք փաստացի գործունեություն են ծավալել պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած համայնքներում:
Նախագիծն այնուհետեւ կներկայացվի կառավարության հաստատմանը: