ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengri news-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի եւ հետխորհրդային որոշ պետությունների, մասնավորապես՝ Ղազախստանի որոշ քաղաքական գործիչների՝ «Մեծ Թուրանի» ու «Թուրան բանակ» ստեղծելու վերաբերյալ հայտարարությունները՝ հիշեցնելով, որ թուրքալեզու ժողովուրդներ են բնակվում նաեւ Ռուսաստանի տարածքում, ուստի անհասկանալի է, թե ում դեմ են ուղղված նման խոսակցությունները։
«Մեր երկիրը բազմակրոն է եւ բազմազգ։ Եվ մենք դարերով միասին ենք ապրում»,- եզրափակել է Շոյգուն։