Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Իսլանդիայում վերջին երեք շաբաթվա ընթացքում արձանանգրվել է ավելի քան 50 հազար երկրաշարժ:
Սեյսմիկ ակտիվության գոտին Ռեյկյավիկից 30 կիլոմետր հեռու է: Գիտնականները պնդում են, որ վերջին հարյուր տարում նման երեւույթ չի արձանագրվել:
«Շատերը արթնանում են երկրաժարժից, որոնց ուժգնությունը երբեմն կազմում է 5 մագնիտուդ: Դա շատ անսովոր է: Հազիվ թե մեկնումեկը հիշի նման բան»,- ասել է Իսլանդիայի օդերեւութաբանական ծառայության աշխատակից Էլիզաբեթ Պալմադոտիրը:
Իսլանդացի գիտնականներն այս արտասովոր ակտիվությունը գնահատում են իբրեւ մոտալուտ հրաբխի նախանշան, թեեւ ժայթքման ստույգ ժամանակը չեն կարող կանխատեսել: Ընդսմին, հրաբուխների սովոր իսլանդացիները ստիպված են համակերպվել նաեւ այս նոր իրողության հետ եւ հաշտ ապրել հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի հետ: