Ըստ ամերիկյան The Associated Press գործակալության՝ բուլղարական ոստիկանությունն ամերիկացի գործընկերների հետ համատեղ գործողություն է ձեռնարկրել Սոֆիայի համալսարաններից մեկում, որտեղ երկար տարիներ խիստ գաղտնի պայմաններում բավական բարձր որակի եվրոյի եւ ամերիկյան դոլարի թղթադրամներ են տպվել:
Համալսարանում ոստիկանությունը բռնագրավել է փող տպող տպիչ սարքերն ու մնացած սարքավորումները: Հայտնաբերվել է նաեւ 4 միլիոն ամերիկյան դոլարի եւ 3,5 միլոն եվրոյի կեղծ թղթադրամներ:
Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը չի հրապարկվել:
Ձերբակալվել են բուհի աշխատակից մեկ կին եւ մեկ տղամարդ, որոնք կորզել են համալսարանի տպարանում տված կեղծ թղթադրամների 10%-ը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ կասկածյալները եվրոյի եւ դոլարի կեղծ թղթադրամները մաքսանենգ ճանապարհով Ուկրաինա, այնուհետեւ արեւմտյան Եվրոպայի երկրներ հասցնող խոշոր հանցախմբի անդամներ են: