Եվրամիությունը երեք տասնամյակ անց առաջին անգամ պատժամիջոցներ է կիրառում չինացի պաշտոնյաների նկատմամբ։
Մարտի 16-ին ԵՄ-ն համաձայնություն է տվել չինացի պաշտոնյաներին սեւ ցուցակ մտցնել մարդու իրավունքների խախտումների համար։
Սա Պեկինի հանդեպ առաջին պատժամիջոցն է 1989-ի Տյանանմեն հրապարակի իրադարձություններից հետո՝ Եվրամիության՝ զենքի մատակարարման էմբարգոյից ի վեր։
Բրիտանական «Reuters» գործակալությունը գրում է, որ պատժամիջոցների մասին իրենց հայտնի է դարձել երկու դիվանագիտական աղբյուրից։
ԵՄ դեսպանները հաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նոր պատժամիջոցների մեխանիզմի շրջանակում չորս չինացի պաշտոնատար անձանց Եվրոպա մուտք գործելու արգելքն ու ակտիվների սառեցումը եւ չինական մեկ կազմակերպության հանդեպ պատժամիջոցները։
Պատժամիջոցի ենթակա անձանց անունները կհրապարկվեն ԵՄ արտգործնախարարների պաշտոնական հաստատումից հետո, մարտի 22-ին:
Ինչպես նշել է ԵՄ դիվանագետներից մեկը, Չինաստանի մահմեդական ույգուր փոքրամասնության իրավունքների ոտնահարման համար սահմանափակող միջոցներ կկիրառվեն:
Նրանց խոսքով, այդ քայլն արտացոլում է Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում ույգուրների վիճակի հանդեպ անհանգստությունը: