2021 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 8 մլրդ 723 մլն ԱՄՆ դոլար՝ 2020-ի դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճելով 9.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն օրվա նկատմամբ` 18.7%-ով։ 2019-ի փետրվարի 28-ի նկատմամբ՝ 25.7%-ով:
Այսինքն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին պետական պարտքն ավելացել է 755 մլն ԱՄՆ դոլարով: Կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել եվրոբոնդերի թողարկման հետեւանքով:
Այնուամենայնիվ, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի ներկայացրած տվյալների համաձայն, պետական պարտքի մեջ ՀՀ Կառավարության պարտքը կազմել է 8 մլրդ 222 մլն ԱՄՆ դոլար՝ 2020-ի դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճելով 9.5%-ով, 2020-ի փետրվարի 29-ի նկատմամբ` 19.8%-ով, իսկ 2019-ի փետրվարի 28-ի նկատմամբ՝ 28.6%-ով:
Արտաքին պարտքը 6 մլրդ 301 մլն ԱՄՆ դոլար է։ Աճն անցած տարվա դեկտեմբերի 31-ի նկատմամբ 12.7 % է, 2020-ի փետրվարի 29-ի նկատմամբ` 20.0 %, իսկ 2019-ի փետրվարի 28-ի նկատմամբ՝ 26.5 %։
Ներքին պարտքը մոտ 1,9 մլն ԱՄՆ դոլար է։ Աճը 2020-ի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0.3%, 2020-ի փետրվարի 29-ի նկատմամբ` 18.9%, իսկ 2019 թ․ փետրվարի 28-ի նկատմամբ՝ 36%:
Պետական պարտքի կառուցվածքում Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020-ի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.87%-ով, 2020-ի փետրվարի 29-ի նկատմամբ` 3.2%-ով, իսկ 2019 թ․ փետրվարի 28-ի նկատմամբ նվազելով 8.95%-ով:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։