Ալիք Մեդիան «Ստվերում» խորագրով կներկայացնի կարճ ֆիլմերի շարք չերեւացող, բայց չափազանց կարեւոր գործերով զբաղվող մարդկանց մասին։
Առաջին ֆիլմի հերոսը Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Կենտրոն ենթակայանի վարորդ Գեւորգ Հարությունյանն է։
Գեւորգն ասում է, թե իր աշխատանքը սոսկ մեքենա վարելը չէ. «Դու ե՛ւ վարորդ ես, ե՛ւ բժիշկ, ե՛ւ հոգեբան, ամեն ինչ ես։ Պատասխանատվություն ես կրում առաջինը հիվանդի եւ, իհարկե՝ բուժանձնակազմի համար։ Շփվում ես շատ մարդկանց հետ՝ տարբեր մտածելակերպի, տարբեր բնագավառի մարդկանց հետ ես շփվում, հետաքրքիր է»։
Հեղինակներ՝ Պավել Օգանեզով, Աղաբեգ Սիմոնյան