Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքները կդառնան եղբայր քաղաքներ: Սա Վրաստանում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությունն է։
Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ եղբայրական հարաբերությունների հաստատման հուշագրի մշակման աշխատանքներն ավարտին են մոտենում:
Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայան ասել է, թե քաղաքապետարանը շահագրգռված է, որ Վրաստանի մայրաքաղաքը հարաբերությունների որակական նոր մակարդակի հասնի բարեկամ եւ եղբայր պետության` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հետ:
Նշենք, որ Բաքուն եւ Թբիլիսին գործընկեր քաղաքներ են 1997-ից: Իսկ Ադրբեջանի եւ Վրաստանի արդյունաբերական քաղաքները՝ Սումգայիթը եւ Ռուսթավին, եղբայրացել էին 1952 թվականին: