Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ուղիղ եթերում պատվաստվել է:
Պատվաստումից հետո նա հարցրել է՝ արդյո՞ք կարող է մեկ բաժակ գինի խմել, քանի որ այսօր իր ծննդյան օրն է, ինչին բժիշկը պատասխանել է՝ ալկոհոլ պետք չէ ընդունել:
Վրաստանի նախագահը կոչ է արել բոլորին պատվաստվել, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ տնտեսական ծանր այն իրավիճակից, որի մեջ այժմ գտնվում է: