Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը՝ նշելով, որ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունի:
«Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին»,- ընդգծել է խոսնակը:
Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին լրագրողի հարցին Դյուժարիկը պատասխանել է, որ ՄԱԿ-ը դիտորդներ չի ուղարկում, սակայն աջակցում է անդամ պետություններին, եթե իշխանությունները դիմում են նման խնդրանքով: Անդամ երկրից ստացված նման խնդրանքն անպայման կդիտարկվի: