Twitter միկրոբլոգի ծառայությունը հայտնել է, որ վերանայում է սոցիալական ցանցի օգտագործման կանոնները խախտած համաշխարհային առաջնորդների նկատմամբ իր քաղաքականությունը:
Մարտի 19-ից ապրիլի 12-ը ծառայությունն իր օգտատերերի շրջանում հարցում կանցկացնի 14 լեզվով, ներառյալ ռուսերեն՝ պարզելու համար հասարակության կարծիքը, «թե արդյոք համաշխարհային առաջնորդները պետք է ենթարկվեն նույն կանոններին, ինչ Twitter-ի մյուս օգտատերերը։ Եվ ինչ հարկադրանքի միջոցներ կիրառել, երբ համաշխարհային առաջնորդը խախտի կանոնները»:
Twitter-ը նաեւ խորհրդակցություններ է անցկացնում մարդու իրավունքների մի շարք փորձագետների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու գիտնականների հետ, որոնց կարծիքները նկատի կառնվեն միկրոբլոգի քաղաքականության առաջիկա վերանայման մեջ:
«Հաշվի առնելով Twitter-ում մշտապես փոփոխվող քաղաքական դիսկուրսի բնույթը՝ ուզում ենք, որ մեր մոտեցումը միշտ մնա արդիական»,- նշված է միկրոբլոգի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: