ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնել են, որ նախարար Արա Այվազյանը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ:
ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը եւ ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման եւ արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:
ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ Հայաստանի դերը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգին առաջնահերթություն տալու համար: