Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան տարաձայնությունների հարթեցման միակ ճանապարհը ռուսական (ЗРС) С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից Թուրքիայի հրաժարումն է:
«Դա թերեւս միակ լուծումն է, որը մենք ի վիճակի ենք ապահովել ԱՄՆ Կոնգրեսում»,- դեսպանի խոսքերը մեջբերել է թուրքական Bir Gun պարբերականը: