Ըստ npr.org կայքի՝ գիտնականները պարզել են, որ մեկ այլ կորոնավիրուսի համաճարակ կարող է բռնկվել։ Սիդնեյի համալսարանի վիրուսաբան Էդվարդ Հոլմսն ասել է, որ մենք այժմ կորոնավիրուսների աշխարհում ենք ապրում․ նրանք մեր ոտքերի տակ են՝ կրծողների մեջ ու մեր գլխավերևում՝ չղջիկների մեջ։
Հոլմսն ուսումնասիրել է Չինաստանի Յունան շրջանի չղջիկներին ու բացահայտել, որ նրանց մեջ 24 տեսակի նոր կորոնավիրուս կա, որոնցից չորսը նման են COVID-19 հարուցող վիրուսինց, երեքն էլ կապված են SARS-CoV-ի հետ, որի պատճառով 2003-ին էր համաճարակ բռնկվել։
Հոլմսի պնդմամբ՝ ամբողջ աշխարհում շուրջ հազար տեսակի կորոնավիրուս կա։ Դրանք կարող են տարածվել ոչ միայն չղջիկներից, այլև շներից, կատուներից, թռչուններից, խոզերից և այլն։ Հարցն այն է, թե որքա՞ն հաճախ են այդ վիրուսները փոխանցվում կենդանիներից մարդկանց ու որքա՞ն հաճախ են հիվանդություն հարուցում։