The Wall Street Journal-ը հայտնում է՝ գիտնականները կարծում են, որ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցի պատվաստումից հետո ՝ օրգանիզմում հազվագյուտ ռեակցիայի պատճառով թրոմբոզ ու թրոմբոէմբոլիզմ կարող են առաջանալ։ Նորվեգացի եւ գերմանացի մասնագետների երկու խումբ անկախ ուսումնասիրություններ են կատարել եւ պարզել, որ այս դեղամիջոցը առաջացնում է աուտոիմուն ռեակցիա ՝ հրահրելով հակամարմինների առաջացումը, որոնք իրենց հերթին ազդում են թրոմբոցիտների վրա:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ AstraZeneca ընկերությանը սպառնացել է արգելել ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտահանումը ԵՄ-ից՝ հիշեցնելով, որ ընկերությունը տարվա սկզբից ԵՄ-ի երկրներ է ներմուծել խոստացված պատվաստանյութի ընդամենը 30 տոկոսը: