Ըստ Foreign Policy-ում հրապարակված հոդվածի՝ այս շաբաթ լրանում է 10 տարին, ինչ Դամասկոսում եւ Հալեպում սկսվեցին առաջին հակակառավարական ցույցերը։ Սա Սիրիայի հեղափոխության, բայց ոչ քաղաքացիական պատերազմի սկիզբն էր։ Քաղաքացիական պատերազմը սկսվեց ամիսներ տեւած ճնշումներից հետո, որոնց հետեւանքով արդեն իսկ հազարավոր մարդիկ զոհվել էին։ 2014 հունվարին ՄԱԿ-ն արդեն նույնիսկ հրաժարվեց զոհերի թիվն հաշվելուց։ 2016-ին հաղորդված վերջին հաշվարկի համաձայն՝ 400000 զոհ կար, բայց դա էլ իրական պատկերը չէր արտացոլում։ Մահացածներից բացի կային նաեւ բռնաբարության, խոշտանգումների զոհեր, տրավմայի ենթարկված երեխաներ, այրիացած, տեղահանված մարդիկ։
Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով փլուզվել է երկրի տնտեսությունը։ Այնտեղ բնակչությունն ապրում է կա՛մ Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմադիր ուժերի, որոնք մեղավոր են մարդու իրավունքների ոտնահարումների ու մահապատիժների մեջ, կա՛մ էլ ֆունդամենտալիստ Ալ-Քաիդայի նախկին գործընկեր Հայաթ Թահրիր ալ-Շամի ողորմության հաշվին, որը կրկին մեղավոր է համատարած բռնությունների մեջ։
Սիրիան այսօր ձախողված պետություն է՝ բաժանված ազդեցության մրցակցային ոլորտների միջեւ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայն՝ երկիրն այժմ սովի եզրին է, բնակչության 90 տոկոսը աղքատության շեմը չի հաղթահարում։ Թե ապագայում ինչ կլինի Սիրիայի հետ, հայտնի չէ, բայց առնվազն առաջիկա 10 տարիները Սիրիայի համար դժվար են լինելու։