Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ամբողջ երկրի տարածքում ակցիաներ են նախաձեռնում Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:
Մարտի 20-ին բողոքի ակցիաներ են նախատեսված մասնավորապես Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Էսքիշեհիր, Ադանա, Հաթայ, Մերսին եւ այլ քաղաքներում:
Bianet.org կայքում Մերիկ Էյուբողլուն գրում է՝ Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը դարձյալ անտեսեց կանանց ու հասարակության մեծ մասին։
Էյուբողլուի կարծիքով՝ կոնվենցիայից դուրս գալը հակասահմանադրական քայլ է։ Նա պնդում է, որ ֆեմինիստական շարժումները կարեւոր դեր ունեն, իրենք էլ չեն պատրասվում Ստամբուլի կոնվենցիայից հրաժարվել։