Արգելափակումների, սահմանափակ ճանապարհորդությունների, սոցիալական հեռավորության պահպանման պահանջների պատճառով տուժել է նաեւ արվեստի աշխարհը․ 2020-ին արվեստի գործերի համաշխարհային առքն ու վաճառքը նվազել է 22 տոկոսով՝ կազմելով 50․1 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, օրինակ, աճուրդ իրականացնող կազմակերպություններն արդեն սովորել են հեռախոսային ու առցանց վաճառք կազմակերպել, ինչը նրանց եկամուտ է ապահովում։
Reuters-ին տված հարցազրույցում պատկերասրահների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ համավարակի ավարտից հետո արվեստի գործերի եւ տոնավաճառների պահանջարկը նորից կաճի։ Օրինակ, Art Basel-ը նախատեսել է մայիսի վերջին տոնավաճառ կազմակերպել Հոնկոնգում։