15 տարվա ընդմիջումից հետո պաղեստինցիները խորհրդարանական ընտրություն անցկացնելու իրենց առաջին քայլ են անում․ քաղաքական կուսակցությունների ու անկախ թեկնածուների համար գրանցման գրասենյակներ են բացում։
Պաղեստինում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվել են 2006-ի հունվարի 25-ին։ Այս տարի ընտրությունները տեղի կունենան մայիսի 22-ին։
Հորդանան գետի արեւմտյան ափում եւ Գազայում ընտրելու իրավունք ունեցող 2.8 միլիոն ընտրողների 93% -ը գրանցվել է ընտրություններին:
Պաղեստինի ամբողջ տարածքում բնակչության ընդհանուր թիվը 5,2 միլիոն է: Պաղեստինը խնդրել է Իսրայելին թույլ տալ, որ Արեւելյան Երուսաղեմում էլ ընտրություններ անցկացվեն, սական Իսրայելը դեռ չի արձագանքել։