ԱՄՆ-ը Հնդկաստանին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական S-400 զենիթահրթռային համակարգեր գնելու համար, որի պայմանագիրը ստորագրվել էր 2018-ի աշնանը՝ Մոսկվայի եւ Նյու Դելիի բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում: Առաջին առաքումները սպասվում են մինչեւ այս տարվա վերջ:
Պենտագոնի աղբյուրները հաղորդում են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը Հնդկաստանի պաշտպանության նախարարին հորդորել է հրաժարվել այդ մտադրությունից, նշելով, որ S-400 համակարգն արդեն բարդացրել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները: ԱՄՆ-ն առհասարակ, իր բոլոր գործընկերներին է կոչ արել հրաժարվել այնպիսի գնումներ կատարելուց, որոնք կարող են հանգեցնել Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների: