Բլումբերգ հարթակը հաղորդում է, որ մինչեւ հիմա 133 երկիր արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, գործածվել է ավելի քան 430 միլիոն պատվաստանյութ, աշխարհում օրական պատվաստվողների թիվը 10 միլիոն է:
Ամենաշատ պատվաստվածները Միացյալ Նահանգներում են, որտեղ 121 միլիոն մարդ արդեն ստացել է հակակովիդային պատվաստանյութը: Պատվաստվածների՝ թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանը, որտեղ պատվաստվել է 64,9 միլիոն մարդ: Այնուհետեւ հաջորդում են Եւրամիության երկրները, որոնցում արդեն 56 միլիոն պատվաստված կա:
Նույն հարթակի տվյալներով, բնակչության պատվաստումների ամենաարագ տեմպն Իսրայելում է, այստեղ բնակչության 49.9% -ը արդեն ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինները:
Պատվաստումներն արագ տեմպերով են ընթանում նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, Միացյալ Թագավորությունում եւ Չիլիում: