«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնել է, որ շարունակում է աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին:
Վերջերս մարդասիրական օգնության շրջանակներում տաք հագուստ եւ ծածկոցներ են տրամադրվել Հայաստանում ապաստանած շուրջ 100 արցախցի ընտանիքների, որոնք, լքելով իրենց բնակարանները, չէին հասցրել վերցնել անհրաժեշտ հագուստ եւ այլ պարագաներ:
Փաթեթների բաշխումն իրականացրել է «Կանանց աջակցման կենտրոն»-ը: