Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է երկարաձգել Գերմանիայում գործող հակահամավարակային սահմանափակումները: Մերկելն այսօր Դաշնային հողերի ղեկավարների հետ կքննարկի Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետագա միջոցառումները:
Աշխարհում կրոնավիրուսով ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 121 միլիոնը, COVID-19-ից մահացել է ավելի քան 2 միլիոն 680 հազար մարդ: ԱՀԿ տվյալներով, կորոնավիրուսի վիճակագրությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 29 միլիոն 317 հազար վարակակրով եւ մահացածության շուրջ 534 հազար դեպքով:
Գերմանիան ավելի քան 2 միլիոն ախտահարում ունեցող երկրների թվում է` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիային, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Կոլումբիայի շարքում։