Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ) 1992-ին հիմնած իր «Որբախնամ» ծրագիրը արցախյան վերջին պատերազմից հետո վերանվանել է «Զոհված հերոսների զավակներ»: ՀՕՄ-ից տեղեկանում ենք, որ մեկ երեխայի տարեկան 330 ԱՄՆ դոլար կհատկացնի, իսկ գումարը ՀՕՄ-ը հայթայթելու է իր նվիրատուների միջոցով:
Այս ծրագրով ՀՕՄ-ը 30 տարվա ընթացքում 7,400 ծնողազուրկ երեխաների օգնություն է տրամադրել, գումարը տրամադրել են աշխարհով մեկ սփռված 4,900 խնամակալները: Խնամակալ-հովանավորներն ընտրվում են այնպես, որ նրանք պարտավորվում են հատկացումները կատարել մինչեւ երեխայի 18 տարին լրանալը: