Թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է նոր տիպի «Բայրաքթար» ԱԹՍ-ի հաջող փորձարկումների մասին։ haber7-ը հայտնում է, որ նոր փոքր հետախուզական ԱԹՍ-ն ունի բարելավված հատկություններ:
Այս անօդաչուն հագեցած է հզոր օպտիկական-էլեկտրոնային համակարգով եւ բարձր հստակության տեսախցիկով։ Անօդաչու սարքի թռիչքի բարձրությունը 3,5 հազար մետր է, օդում կարող է անցկացնել մինչեւ երկու ժամ, ի վիճակի է գիշերային թռիչքներ իրականացնել -20-ից +55 աստիճան C ջերմաստիճանում: