Այսօր Պրահայում մեկ րոպե լռությամբ հարգել են երկրում համավարակից մահացած մոտ 25 հազար զոհերի հիշատակը։ Մեկ տարի առաջ մարտի 22-ին Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը։ Ի հիշատակ բոլոր զոհերի, Պրահայի կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակի սալիկների վրա 25 հազար խաչ է արվել, հայտնում է «Օրեր» կայքը: