Գերմանական Handesblatt թերթին տված հարցազրույցում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է Ուկրաինայի՝ առաջիկա տասնամյակում ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին։
«Մենք արդեն իսկ սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ Դրա վկայությունն է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։