Bank Of America-ի հատուկ ակնարկում արված հաշվարկների համաձայն՝ բիթքոինի՝ կրիպտոարժույթի արտադրական ցանցը մթնոլորտ է բաց թողնում մոտ 60 միլիոն տոննա ածխաթթու գազ, ինչը համարժեք է Հունաստանի ածխաթթու գազի արտանետումներին:
Ի հավելումն դրա, բիթքոինում ամեն մի նոր միլիարդ դոլարի ներհոսքն արհեստականորեն առաջ է բերում CO2-ի արտանետումների նույնքան աճ, որքան ներքին այրման շարժիչով աշխատող 1,2 միլիոն ավտոմեքենաների արտանետումներն են: