Մեծ Բրիտանիան նախորդ շաբաթ Ռուսաստանին որակել էր «եվրաատլանտյան տարածաշրջանում իր անվտանգության ամենալուրջ սպառնալիքը» եւ դրանից ելնելով անհրաժեշտ համարել երկրի միջուկային մարտագլխիկները 180-ից հասցնել 260-ի:
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը LBC ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լոնդոնի այդ ծրագիրն անօրինական է թվում՝ հավելելով, որ բրիտանական կառավարությանը խախտել է միջուկային սպառազինության մասին միջազգային պայմանագրային պարտավորությունները:
Դեսպանը նշել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»:
Նա շեշտել է, որ «Միջուկային զենքը չտարածելու մասին» 1970-ին ուժի մեջ մտած պայմանագիրը Մեծ Բրիտանիան եւս վավերացրել է:
Պաշտոնական Լոնդոնը հակադարձել է Մոսկվայի մեղադրանքներին՝ նշելով, որ մարտագլխիկների ավելացման ծրագիրը չի խախտում վերոնշյալ պայմանագիրը: