Ուկրաինական «НВ» պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ պետդեպի՝ Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ հանձնակատար Կուրտ Ուոլքերը հայտարարել է, որ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ կհաստատվեն Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ, ԱՄՆ-ը լայնորեն աջակցելու է Ուկրաինային:
Ուոլքերը հավաստիացրել է, որ, Ուկրաինային աջակցում են թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները, Սպիտակ տունն ու Սենատը, ԱՄՆ ներկայի եւ նախորդ վարչակազմը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ իրենց դժվարին ժամանակներ են սպասում:
«Այսօր մենք ականատես ենք լինում Դոնբասում ռազմական ագրեսիայի աճին եւ տեսնում, որ Ռուսաստանն այնտեղ ձգտում է լարվածության բարձր մակարդակ ստեղծել, այդուհանդերձ ԱՄՆ-ը լուրջ աջակցություն է ցուցաբերելու Կիեւին»,- հավելել է Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ հանձնակատարը: