Գերմանական «Deutsche welle» («Գերմանական ալիք») պարբերականը հայտնել է, որ թուրքական մարտական օդանավը Սիրիայի հյուսիսում ռմբակոծել է 2019-ից՝ թուրքական հարձակումից հետո քրդական ռազմական կազմավորումների վերահսկողությանն անցած դիրքերը:
Քրդական դիրքերին Թուրքիայի ավիահարվածների մասին հայտարարել է Լոնդոնում հաստատված Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR):
Ավիահարձակմամբ Թուրքիան գրավել է ձգվող թուրք-սիրիական սահմանի՝ 120 կիլոմետրանոց հատվածը:
Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել եւ այնտեղ տեղավորել 2 միլիոն սիրիացի փախստականների:
2016-ից ի վեր Թուրքիան այս հատվածում հասցրել է երեք լայնամասշտաբ ռազմական գործողություն ծավալել: SOHR-ի տվյալներով, 2011-ից սկսած Սիրիայի քաղաքացիական պատերազմը ավելի քան 388 հազար մարդու կյանք է խլել, իսկ ՄԱԿ-ի հաշվարկներով՝ իրենց բնակավայրերից տեղահանվել են 5,6 միլիոն սիրիացիներ: