Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարականից մեկ ամիս անց լրագրողների հետ կարճ զրույցում ասել է. «Իմ հեռանալուց հետո բազմաթիվ բամբասանքներ են պտտվում, մինչդեռ ես ոչ մի տեղ գնալու մտադրություն չունեմ, ավելին՝ քաղաքականությունից էլ չեմ հեռանալու»։
Վերջին օրերին վրացական լրատվամիջոցները գրում են, որ Գախարիան մտադիր է կուսակցություն հիմնել, որը, ամենայն հավանականությամբ, կֆինանսավորի գործարար Վանո Չխարտիշվիլին: