Վրաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ նախարար Էկատերինա Տիկարաձեն այսօր կպատվաստվի Քովիդ-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով:
«AstraZeneca»-ով պատվաստումները Վրաստանում սկսել են մարտի 15-ից:
Առաջին փուլում կպատվաստվի միայն բժշկական անձնակազմը, թեեւ նրանց ակտիվությունը բավականին ցածր է:
Մարտի 22-ի դրությամբ պատվաստվել է Վրաստանի 3843 բուժաշխատող: Մարտի 25-ից կարող են պատվաստվել նաեւ 75-ից բարձր տարիքի անձինք: