Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ «Իմ քայլը» ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով:
Նա նշել է, որ խմբակցությունը հակված է ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, եւ այժմ այդ թեմայով քննարկումներ են ընթանում, որից հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը:
ԻՔ խմբակցության ղեկավարն ասել է, որ Ընտրական օրենսգրքը բավականին մեծ փոփոխություններ է ենթադրում, եւ «դրանք պետք է իրատեսական լինեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար»:
Մակունցը չի բացառել, որ իրենք կարող են գնալ ընտրական օրենսգրքի ոչ թե լայնածավալ, այլ սահմանափակ փոփոխությունների, որպեսզի հասցնեն ընտրություններին։