Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ մտադիր է կրճատել բրիտանական զինված ուժերի անձնակազմի թիվը, փոխարենն ավելացնել դրոնների, ռոբոտների արտադրության ծախսերը եւ ստեղծել «կիբեր ուժեր»։
Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները զինվորականներին կապահովեն երկրագնդի ցանկացած կետում արդյունավետ գործողությունների համար անհրաժեշտ գործիքակազմով:
Նշենք, որ Բրիտանիայի ռազմական բյուջեն ՆԱՏՕ-ում երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո։