ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների կամ հիվանդության ախտանշաններ ունեցող քաղաքացիների համար գործում է շտապ բուժօգնության 8033 շուրջօրյա կարճ համարը:
ԱՆ-ն նշել է, որ, հաշվի առնելով շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը, նախորդ տարեվերջից գործարկել են Covid սպասարկող շտապօգնության շուրջօրյա ծառայություն, որն իրականացնում է կորոնավիրուսի նշաններով կամ արդեն հաստատված ախտանիշով խնամյալներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները եւ հոսպիտալացումները:
Ծառայությունը հիմնականում կգործի Երեւանում: