«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի հաշվետվություն՝ 2021թ. մարտի 24-ի դրությամբ։
Հիմնադրամը հայտնել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհված եւս 155 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել։ Ընդհանուր հատուցվել է 2017 զինծառայողի ընտանիքի. 1605-ը վերջին պատերազմում զոհվածներն են։
«Կամուրջ» ծրագրով հատուցվել է 1240 շահառու, որոնցից 194-ը վիրավորված եւ բուժումից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու թեկնածու զինծառայողներ են։