ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ փաթեթի՝ առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեա-դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպման ու իրականացման իրավասությամբ:
Որոշվել է նաեւ լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ՝ նախքան նոր կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը եւ պաշտոնի նշանակվելը: Այս ընթացակարգով կնշանակվի 20 քննիչ: