ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է ընդունել հրատապ ընթացակարգով քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը եւ մինչեւ ապրիլի 20-ը եզրակացություն ներկայացնել:
Վարդանյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել՝ հավելելով, որ պետության ինքնիշխան իրավունքն է օրենսդրության մեջ իրականացնել ցանկացած փոփոխություն՝ օրենքով եւ սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով:
Պատգամավորն ընդգծել է, որ սովորաբար Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում կարեւորություն եւ հնչեղություն ունեցող այսպիսի փաթեթներ` եվրոպական չափորոշիչներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: