Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր երեսունամյա քաղաքական կարիերայի ընթացքում չի կարողանա յոթերորդ անգամ ձեւավորել կառավարություն՝ համաձայն Կենտրոնական հանձնաժողովի հաղորդած կանոնավոր ընտրատեղամասերի 89 %-ի նախնական արդյունքների։ Նեթանյահուի «Լիկուդ», «Շաս», «Միացյալ Թորայի հուդայականություն» եւ «Կրոնական կուսակցություններ» դաշինքները «Յամինայի» հետ միասին ստացել են 59 մանդատ, որը երկուսով պակաս է մեծամասնությունից։
Ելքային հարցումները հետընտրական գիշերվա ընթացքում անորոշ էին։ Տասնմեկ, տասներկու եւ տասներեք ալիքներն նախապես հաղթանակ էին կանխատեսում Նեթանյահուի «Լիկուդ»-ի համար՝ ենթադրելով, որ Բենեթը կմիանա կոալիցիային։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Օրլի Ադեսը նշել է, որ մյուս ընտրատեղամասերի արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում, որից հետո կսկսեն հաշվել մոտ 450 հազար ծրարների արդյունքները, որոնք քվեաթերթիկներ են հիվանդանոցներից, բանտերից, զորամասերից, ինքնամեկուսացածներից։
Ժամեր առաջ Նեթանյահուն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հսկա հաղթանակ է տարել։ «Լիկուդի» աղբյուրները նշում են, որ նա կփորձի հնարավորինս շուտ կոալիցիա կազմել «Յամինայի» հետ, սակայն Բենեթի համախոհները նշել են, որ իրենք «Նեթանյահուի գրպանում չեն» եւ կոալիցիա կազմելը վերջնականապես որոշված չէ։