Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվելու նախագահի պաշտոնում։
Համաձայն ՌԴ սահմանադրության փոփոխված դրույթներից մեկի՝ նախագահի գործունեության ժամկետների սահմանափակումերը տարածվում են երկրի գործող նախագահի վրա՝ առանց հաշվի առնելու նրա պաշտոնավորման նախկին ժամկետները։ Ըստ այդմ, Վլադիմիր Պուտինին իրավունք է տրվում եւս երկու անգամ նախագահ ընտրվելու։