Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա տարիների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Ադրբեջանին աջակցությունը ղարաբաղյան հակամարտությունում։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի 2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացման համար, եւ դա էլ ավելի կամրապնդի Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրությունը։