ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում վիրավորված հազար մարդու հաշմանդամության կարգ է տրվել՝ նշելով, որ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը շուտով կավարտվի։
Նախարարը մանրամասնել է, որ ծանր վիրավորում ստացած շուրջ 500 քաղաքացու առաջին եւ երկրորդ հաշմանդամության կարգ է տրվել: Առաջին խմբի հաշմանդամություն ունի մոտ 150 քաղաքացի, որոնցից մոտ 120-ը անդամահատված է եւ պրոթեզավորման կարիք ունի: Մյուս՝ ավելի թեթեւ վիրավորում ստացած պատերազմի մասնակիցները կստանան կամ արդեն ունեն 3-րդ խմբի հաշմանդամության կարգ։