İYİ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները խորհրդարանական խմբակցության շաբաթական նիստում հայտարարել է, որ Թուրքիան վարչական ճգնաժամ է ապրում։
«Թուրքիան առերեսվում է անարդարությանը, անօրինականությանը եւ ազգի կամքն անարգելուն։ Շաբաթ առավոտյան տեղի ունեցածը մատնանշում է, թե ինչ մեծ աղետ է սպառնում մեր հինգհազարամյա պետությանը։ Մենք չպետք է լռենք, երբ տեսնում ենք՝ ինչպես է երկիրը դարձել խաղալիք Էրդողանի ձեռքում»,- նշել է նա՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալուն։
Ըստ Աքշեների՝ օրենքները վերածվել են մանրուքների․ այդ պահին Էրդողանի սիրտն ինչ ուզի, դա էլ կլինի։ Նա կարող է մի գիշերում որոշել դադարեցնել միջազգային կոնվենցիային անդամակցությունը կամ փոխել Կենտրոնական բանկի նախագահին։ «Երեխաների, կանանց առողջությունը, անվտանգությունը շատ կարեւոր են։ Կառավարությունը ինչ ցանկանում է թող ասի, բայց մենք գիտենք, որ Կոնվենցիան կյանքեր էր փրկում»,- հավելել է պատգամավորը։