Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Զատիկի տոնին ընդառաջ Գերմանիայում գործող հակահամավարակային սահմանափակումները երկարաձգելը սխալ էր, ուստի չեղարկում են այդ որոշումը:
Մերկելը խոստովանել է, որ տեղյակ է բնակչության շրջանում սահմանափակումները երկարաձգելու որոշման հանդեպ անվստահության մասին եւ սխալի ամբողջ պատասխանատվությունն անձամբ է ստանձնել՝ նշելով, որ խորապես զղջում է եւ ներողություն հայցում:
Գերմանիայում անցած տարվա դեկտեմբերին սահմանված հակահամավարակային խիստ սահմանափակումները երկարաձգելու որոշում էր ընդունվել նախօրեին՝ շուրջ 11 ժամ տեւած քննարկումներից հետո։
Կորոնավիրուսի վարակակիրների թվով Գերմանիան աշխարհում 10-րդն է՝ շուրջ 2 միլիոն 700 հազար վարակակիր, 75 հազար 200 զոհ: