Ըստ իսրայելական Israel Defense գործակալության՝ Իսրայելն ու Ադրբեջանը ստեղծել են սպառազինության նորագույն համակարգերի մշակմամբ զբաղվող Caspian Meteor (Կասպիական ասուպ) համատեղ ընկերությունը:
Ձեռնարկության հիմնական նպատակն Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի պահանջմունքները բավարարելու համար առաջադեմ լուծումների ապահովումն է:
Meteor Aerospace-ը մշակում է պաշտպանական համակարգերի լայն սպեկտր, այդ թվում առավելագույն 1400 կիլոգրամ բեռնունակության անօդաչու թռչող սարքեր:
Ընկերությունը թողարկում է նաեւ անօդաչու ավտոմեքենաներ եւ բարձր ճշգրտության ու գործողության մեծ շառավղով հրթիռներ, որոնք ի վիճակի են մեծ հեռավորությունից ծանր հարվածներ հասցնել հակառակորդին: