Ըստ իտալական Avvenire պարբերականի՝ իտալացի մի խումբ գործիչներ, նաեւ իտալահայ արվեստագետները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել գերեվարված հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց։
Վկայակոչելով միջազգային Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ նրանք ընդգծել են, որ ադրբեջանական կողմում պահվում են ռազմագերիներ, այդ թվում՝ տարեց անձինք, որոնր դաժան վերաբերմունքի ու բռնության են արժանանում:
Համատեղ հայտարարությոան մեջ նրանք կոչ են արել Ադրբեջանին՝ անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ Ժնեւի կոնվենցիայի եւ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ընդգծելով, որ ռազմագերիների ու մյուս գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է համարվում: