Հարավային Կորեան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ն հաստատում են, որ Հյուսիսային Կորեան հինգշաբթի առավոտյան առնվազն երկու արգելված բալիստիկ հրթիռ է ծով արձակել։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւով Հյուսիսային Կորեային արգելված է բալիստիկ հրթիռներ ստեղծել։ Դրանց արձակումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար Փհենյանի հետ համագործակցության նոր մարտահրավերներ է առաջ բերում։ Բայդենի վարչակազմը, այնուամենայնիվ, հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Փհենյանի հետ բանակցություներ սկսելու։
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան վերլուծում են հրթիռների արձակման վերաբերյալ տվյալները։